«Արցախ TV»-ն կվերադառնա նոր նախագծերով և օպերատիվ լրատվությամբ. հեռուստաընկերությունը վերազինվում է

«Արցախ TV»-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով վերազինման և արդիականացման փուլ մտնելու մասին։

«Հարգելի՛ հետևորդներ,
«Արցախ TV»-ն մտնում է վերազինման և արդիականացման փուլ, ինչի պատճառով հայտարարվում է կարճատև դադար։ Դրանից հետո հեռուստաընկերությունը հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, ինչպես նաև որակյալ ու բովանդակալից նոր հեռուստանախագծերով։

Համոզված եղեք, որ այս դժվարին ժամանակներում ևս կարվի հնարավոր ամեն բան՝ շարունակելու լինել Արցախի և արցախցու ձայնը»,- ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Leave a Comment