Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին

Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին

Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Ավստրիայի և Հունգարիայի սահմանին գտնվող Նոյզիդլեր լճի ջրի մակարդակը մոտեցել է 2022 թվականի նվազագույն ցուցանիշին՝ կազմելով ծովի մակարդակից ընդամենը 114,93 մետր։ Սա նվազագույն արժեքից բարձր է ընդամենը 4 սմ-ով։ Բուրգենլանդ երկրամասի կառավարությունում ակնկալում են, որ լճի մակարդակը կկայունանա մոտավորապես 2022 թվականի ցուցանիշի սահմաններում։

Այս ամռանը Եվրոպայում գրանցվել է վերջին տարիների ամենաշոգ ժամանակահատվածներից մեկը։ Տևական շոգն ուղեկցվել է երաշտի ուժգնացմամբ։ Հուլիսին Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Հունգարիայի մի շարք շրջաններում հողի խոնավությունը նվազել է՝ հասնելով առնվազն 1979 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։

Նորմայից զգալիորեն ցածր է եղել նաև եվրոպական բազմաթիվ գետերի, այդ թվում՝ Հռենոսի և Դանուբի հոսքը, ինչը խնդիրներ է առաջացրել նավագնացության, ջրամատակարարման, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում»։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment