Ալեքսանյանի նկատմամբ կալանքի որոշումը հաջորդել է ԵԽԽՎ-ի զեկույցին․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցին, հայտարարել է կուսակցությունը։

Վերոնշյալ զեկույցում արձանագրել էր ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։

«Ուժեղ Հայաստան»-ն ընդգծել է, որ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Ըստ կուսակցության՝ իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Leave a Comment