ՊՆ-ն զգուշացրել է Շիրակում և Արագածոտնում պայթյունանման ձայների մասին – armeniatoday.am

Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ից 11:00-ն Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։

Այդ ժամանակահատվածում ՀՀ Զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացնելու, որոնց ընթացքում գերազանցվելու է ձայնի արագությունը։

ՊՆ-ն այդ բնակավայրերի և հարակից տարածքների բնակիչներին խնդրել է ընդունել ի գիտություն։

Leave a Comment