Եկեք սպասենք պարզաբանումներին. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վածրչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինելու։ Ճեպազրույցի ընթացքում նա կոչ է արել չշտապել եզրակացություններ անել և սպասել համապատասխան պարզաբանումների։

«Հնարավոր է՝ նկատի է առնվել, որ դրանք միայն ավելի լավը կդառնան։ Եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ հստակեցումներին և արդեն դրանից հետո մեկնաբանություններ անենք»,– նշել է դիվանագետը։

Leave a Comment