Թուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։

«Մենք կստորագրենք համաձայնագրեր, որոնք ցույց կտան Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության փոխադարձ կամքը։

Ստորագրվող պայմանագրերի ընդհանուր արժեքը կգերազանցի կես միլիարդ դոլարը։

Դրանց թվում են ռազմական հարթակներին, սենսորային համակարգերին, ռադարներին, արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական կարողությունների և տեխնոլոգիական հնարավորությունների զարգացմանը վերաբերող համաձայնագրեր և հուշագրեր»,-նշել է Գյորգյունը։

Leave a Comment