Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Վրաստանում



ArmLur.am-ը գրում է․


Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Թբիլիսիում ձերբակալվել է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի։


Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի առավոտյան։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ արդեն ձերբակալվել է օտարերկրյա մեկ քաղաքացի։ Նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր որպես զբոսաշրջիկ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment