Գեղարքունիքի մարզում կնոջը մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու դեպքով, հայտնել է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ի վարկածով՝ Ա.Շ.-ն, հանդիսանալով Մ.Ք.-ի ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է նրան։
Խիստ ընկճված հոգեվիճակում հայտնված Մ.Ք.-ն 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
