Իրանում երգչուհուն 74 մտրակի հարվածի են դատապարտել՝ առանց հիջաբի ելույթի համար

Իրանում երգչուհուն 74 մտրակի հարվածի են դատապարտել՝ առանց հիջաբի ելույթի համար

Իրանում երգչուհուն 74 մտրակի հարվածի են դատապարտել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար։ Իրանի Ղոմ նահանգի վերաքննիչ դատարանը հաստատել է 29-ամյա իրանցի երգչուհի Փարաստու Ահմադիի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը։ Երգչուհին ելույթ էր ունեցել առանց պարտադիր հիջաբի։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը նրան դատապարտել է 74 մտրակի հարվածի, ինչպես նաև երկու տարով արգելել աուդիովիզուալ գործունեությամբ զբաղվելն ու երկրից դուրս գալը։ Երգչուհու փաստաբանները հայտնել են, որ վերաքննիչ բողոքը մերժվել է առանց դատական նիստ անցկացնելու։

Փարաստու Ահմադին սոցիալական ցանցերում հրապարակել է հայտարարություն՝ նշելով, որ դատարանի որոշումը վերջնական է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին երգչուհին մոտ 27 րոպե տևողությամբ համերգ է տվել առանց հիջաբի։ Ելույթի տեսագրությունը հրապարակվել էր YouTube-ում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment