Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով



Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության 40-ամյա քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին ենթադրաբար վնասելու դեպքով։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդումների՝ ՀՀ քաղաքացին Թբիլիսի էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ որպես զբոսաշրջիկ։ Դեպքի հանգամանքները և նրան առաջադրված մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում։

Ձերբակալվածի պաշտպանը հայտնել է, որ գործով դատական նիստ արդեն նշանակվել է, և այն կկայանա նոյեմբերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment