«Հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա՝ մուրացկան են»․ Արթուր Դանիելյան

«Հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա՝ մուրացկան են»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում: Կնիկ-երեխուն բռնած՝ պաղեստինցի են ներկայանում ու փող ուզում: Նրանց հերթական անգամ տեսնելով՝ բռնացրի ինձ այն մտքի վրա, որ Հայաստանում երբեք մուրացկան հնդիկ չեմ տեսել:
Հնդիկներն ինչ գործ ասես կանեն, շատ անգամ անտանելի ձևով կանեն, իրենք էլ անտանելի պայմաններում կապրեն, բայց մուրացկանություն չեն անի, մեր արիացի ապիները:
Իսկ օրինակ հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա մուրացկան են: Մուրացկան օլիգարխների, գեներալների, վարչապետների, քաղաքական ու քաղաքացիական «գործիչների» երգիչների ու սպորտսմենների երկիր ենք…»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան

Leave a Comment