Գլխավոր դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 20 գույք և մոտ 1,6 միլիարդ դրամ (մոտ $4,4 մլն)։
Դատախազությունը դրանք համարում է ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։
Արզումանյանը զբաղեցրել է նաև Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Հակակոռուպցիոն դատարանը դատախազության հայցը վարույթ է ընդունել։
Հակակոռուպցիոն դատարանը հայցը վարույթ է ընդունել։
Դատախազությունը պահանջում է պետությանը հանձնել 16 անշարժ գույք, որից 14-ը գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկական՝ Կոտայքի մարզի Ջրվեժ և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքներում։
Հայցում ներառված են նաև երեք տրանսպորտային միջոց, ութ իրավաբանական անձում մասնակցության բաժնեմասեր և $60,7 հազարի բանկային ավանդ։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 254,5 միլիոն դրամի (մոտ $700,3 հազար) չվերադարձված փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև 269,2 միլիոն դրամ (մոտ $740,7 հազար), որը դատախազությունը համարում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ։
Հայցի համաձայն՝ ևս մոտ 1,1 միլիարդ դրամ (մոտ $3,03 մլն) հիմնավորված չէ Արզումանյանի օրինական եկամուտներով և, դատախազության վարկածով, ունի ապօրինի ծագում։
