Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել է դադարեցնել Էմիրությունների Flydubai ավիաընկերության թռիչքները դեպի Իսրայել, երբ ընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն առևանգման ազդանշան է փոխանցել, իսկ ավելի ուշ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնել է N12-ը։

Ynet-ի տվյալներով՝ նախարարը պնդում է, որ Flydubai ընկերությունը խախտել է ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ավիացիոն համաձայնագիրը՝ դեպի հրեական պետություն իրականացվող չվերթում Օմանի քաղաքացի օդաչու նշանակելով։ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Օմանի հետ։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է առնվազն մինչև միջադեպի հետաքննության ավարտը դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Իսրայել։

Leave a Comment