Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

30 Սեպտեմբերի, 2026

Վրաստանի խորհրդարանն ազատել է գույքահարկից մինչև 100 հազար լարի տարեկան եկամունտ ունեցող անձանց. համապատասխան փոփոխություններն ընդունվել են վերջնական ընթերցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Նախկինում գործում էր բազմամակարդակ համակարգ՝ 40 հազար լարի շեմով և տարբեր դրույքաչափերով։ Այժմ սահմանվել է միասնական շեմ՝ 100 հազար լարի (38,3 հազար դոլար), որից ցածր եկամուտ ունեցողների դեպքում հարկ չի գանձվում։

Փոփոխությունը կանդրադառնա 81 հազար ընտանիքի վրա։ Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդիվ և կտարածվի այն հարկի վրա, որը պետք է հայտարարագրվի 2026 թվականին։

Leave a Comment