«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին

«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին

Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի կարող աշխարհով մեկ շրջել և «ողորմություն մուրալ», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանի առաջին նիստում։

«Նախ՝ որովհետև, ինչպես արդեն ասացի, դա նվաստացուցիչ է։ Երկրորդ՝ մեզ ոչ ոք չի տա, մենք դա լավ գիտենք։ Եվ, երրորդը, ամենակարևորը՝ մեզ դա պետք չէ»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ֆինանսական համակարգը և տնտեսությունը կայուն վիճակում են։

Leave a Comment