Լույս է տեսել Perugia Press մրցանակին արժանացած ամերիկահայ բանաստեղծուհու ժողովածուն

Ամերիկահայ բանաստեղծուհի Ջեն Սիրագանյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Ամեն ինչ տեղափոխվել է, նույնիսկ մեռյալները» (Everything Has Been Moved, Even the Dead), լույս է տեսել սեպտեմբերի 15-ին, գրում է The Armenian Weekly-ն։

Գիրքն արժանացել է 2026 թվականի Perugia Press Prize մրցանակին։

Վավերագրական պոեզիայի ժանրում գրված ժողովածուում Սիրագանյանը Մերձավոր Արևելքում իր ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է տեղահանությանը, հիշողությանը և մշակութային ջնջմանը։

Գրքում ներառված են Հայոց ցեղասպանությունը վերապրած նրա տատիկի և պապիկի պատմությունը, հոր մանկությունը` 1940-ականների Պաղեստինում, և բանաստեղծուհու որդու ծնունդը։ Հեղինակն անձնական պատմությունները համադրում է արխիվային լուսանկարների և փաստաթղթերի հետ։

Ժողովածուն հրատարակել է Perugia Press-ը։

Leave a Comment