Երևան Էջմիածին ճանապարհին վթարից 3 մարդ է տուժել – armeniatoday.am

Սեպտեմբերի 29-ին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ է տուժել, Armenia Today-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ըստ գերատեսչության՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Գործող Քրեական օրենսգրքով նման արարքը համապատասխանում է 342-րդ հոդվածին և պատժվում է առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 21։55-ի սահմաններում «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Mitsubishi, BYD և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանցից մեկը՝ 9-ամյա երեխա։ Վարորդներից մեկը ՊՆ պայմանագրային զինծառայող է։ 

Leave a Comment