Օրենքը պետք է չեղարկվի. սպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի. լոգիկա չկա. պատգամավոր

Այս օրենքը պետք է ամբողջությամբ չեղարկվի, որովհետև բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Ըստ նրա, ինչպես բացատրում են՝ այս օրենքի ընդունումը կկանխի հեռախոսների գողությունը, սակայն գողացած հեռախոսների IMEI-ով նույնիսկ ոստիկանները չեն կարողանում գտնել։

«Ոստիկանությանը գեոլոկացիայով ցույց են տալիս՝ որտեղ է գողացված հեռախոսը, ոչինչ չարվեց։ Եթե ոստիկանությունից տվյալներ ուզեք,  կտեսնեք տխուր պատկեր՝ ոչ մի գողացված հեռախոս չեն էլ հայտնաբերում։ Կարող են բացառություններ լինել։ Այս օրենքի ընդունվի էլ՝ չի աշխատելու, որովհետև այս պարագայում էլ ոստիկանությունը չի հայտնաբերելու։

3000 դրամի չափով լրացուցիչ բեռ է լինելու սպառողների վրա. սպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի։ Լոգիկա չկա»,- ասաց Հարություն Մնացականյանը։  

Leave a Comment