Դուբայից Թել Ավիվ մեկնած ևս մեկ ինքնաթիռ կես ճանապարհից հետ է շրջվել և վերադառնում է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այդ մասին վկայում են Flightradar24 ծառայության տվյալները։
Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Flydubai-ի՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել, որից որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։
Իսրայելի անվտանգության մարմինների աղբյուրը РИА Новости-ին հայտնել է, որ Իսրայելը դիտարկում է ինքնաթիռում ահաբեկչության փորձի վարկածը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվում էր նաև վարկած, որ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը։ Հայտնի է, որ ինքնաթիռը կտրուկ շարժվե էր դեպի ներքև։ Համացանցում հրապարակվել են այդ չվերթի ուղևորների լուսանկարները, որոնց հագուստները պատված են եղել արյունով։