Flydubai-ի ինքնաթիռը օդաչուների խցիկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վայրկյանների ընթացքում 4,5 կմ է իջել

30 Սեպտեմբերի 2026, 14:30

Flydubai ավիաընկերության ինքնաթիռը օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ շուրջ 567 կմ/ժ ուղղահայաց արագությամբ է իջել բարձրությունը։ FlightRadar-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը ընդամենը 29 վայրկյանում մոտ 4,5 կմ է իջել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպի ընթացքում օդաչուներից մեկը դանակով փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև։ Մյուս օդաչուին և ուղևորներին հաջողվել է վնասազերծել նրան, վերականգնել ինքնաթիռի կառավարումը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։

Վերջին տվյալներով՝ վիրավորված կապիտանը ԱՄԷ քաղաքացի է, իսկ հարձակման մեջ կասկածվող երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացի։

Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների վերջին հրապարակումներում նշվում է, որ օդաչուների խցիկ է ներխուժել ևս մեկ անձ, որը փորձել է սպանել օդաչուներից մեկին։ Այլ աղբյուրների համաձայն՝ տուժած օդաչուներից մեկը արաբ է, մյուսը՝ հնդիկ։

Իսրայելական Walla պորտալը հայտնել է վիրավորված օդաչուներից մեկի մահվան մասին, սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են Սաուդյան Արաբիայում ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորները ծափահարում և ուրախ երգեր երգում։

Leave a Comment