Տեսանյութ. Իսրայելը FlyDubai ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական հարձակման փորձ

Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, միջադեպը տեղի է ունեցել օդաչուների միջև վեճի հետևանքով։

Flydubai-ն հաստատել է, որ Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և ուղևորվել դեպի Սաուդյան Արաբիա՝ օդաչուների միջև վեճից հետո։

Իսրայելը FlyDubai ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական հարձակման փորձ։

Նշվում է, որ քննարկվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման փորձ։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության չվերթն անհետացել է թռիչքների հետևման ծառայություններից։ Դրանից առաջ այն փոխանցել է կոդ, որն օգտագործվում է հնարավոր առևանգման դեպքում։ Ինքնաթիռում եղել է մոտ 180 ուղևոր։ Անվտանգության աղբյուրները The Times of Israel-ին հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը բարձրացրել են կործանիչներ և ուղղորդել դրանք ուղևորատար ինքնաթիռի ուղղությամբ։

Իսրայելական հեռուստատեսության «14-րդ ալիքը», հղում անելով նախնական հետաքննության արդյունքներին, հաղորդել է, որ ինքնաթիռի օդաչուներից մեկը, հնարավոր է, դիտավորյալ փորձել է ինքնաթիռի վթար առաջացնել։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a Comment