ՌԴ-ն ԵՄ-ի թեժ գլուխներին հիշեցնում է Կալինինգրադի շրջափակման համար միջnւկային պատասխանի մասին. Պեսկով



Tert.am-ը գրում է.


Ռուսաստանի կարգավորող փաստաթղթերով սահմանված է միջուկային պատասխան՝ Կալինինգրադի մարզը շրջափակելու ցանկացած փորձի դեպքում: Հենց այս մասին են Եվրոպայում թեժ գլուխներին հիշեցնում ՌԴ դիվանագետները, ճեպազրույցում նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Բնական է, որ մեր դիվանագետները փորձում են Եվրոպայում թեժ գլուխներին հիշեցնել մեր հիմնարար փաստաթղթերը այս հարցի վերաբերյալ»,- նկատել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment