Երևանում բացվեց «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան

Երևանում բացվեց «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանում բացվել է «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան։

«Ֆուտբոլը Երևանի բակային կյանքի կարևոր մասն է, և մեզ համար կարևոր է, որ երեխաներն ունենան խաղալու, մարզվելու և իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ։

2021–2025 թվականներին Երևանում կառուցել և հիմնանորոգել ենք 136 ֆուտբոլային դաշտ։

Իսկ միջազգային հեղինակություն ունեցող ակումբի ակադեմիայի ներկայությունը Երևանում արդեն նոր հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆուտբոլում առաջ գնալ և զարգանալ ավելի պրոֆեսիոնալ միջավայրում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment