30 Սեպտեմբերի 2026, 13:50
Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռի օդաչուները Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ են։ Ինքնաթիռը սեպտեմբերի 30-ին արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։
Այս մասին հայտնում է իսրայելական 14-րդ հեռուստաալիքը՝ փոխանցմամբ TASS-ի։
Նախնական տեղեկությունը, թե ինքնաթիռը ղեկավարել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, չի հաստատվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չի բացառվում, որ միջադեպի պատճառը եղել է Օմանի քաղաքացին հանդիսացող օդաչուն, որը կարող էր դիտավորյալ փորձել ինքնաթիռը վթարի ենթարկել։ Նշվում է, որ նրան կանխել է երկրորդ օդաչուն՝ ԱՄԷ-ի քաղաքացին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև տեղի է ունեցել ֆիզիկական բախում, ինչից հետո ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը և արտակարգ ազդանշաններ է փոխանցել։ Ինքնաթիռը, ի վերջո, անվտանգ վայրէջք է կատարել Թաբուքում։
Հիշեցնենք, որ «Flydubai» ավիաընկերության՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի պատճառն անձնակազմի անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել։
Նշվում է, որ օդաչուներից մեկը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև, սակայն երկրորդ օդաչուն փորձել է կանխել դա, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակը վերահսկելու հարցում անձնակազմին օգնել են նաև ուղևորները։