
Flydubai-ի՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո հայտնվել են լուսանկարներ և նոր վարկածներ՝ ինքնաթիռում տեղի ունեցածի վերաբերյալ։
Խոսքը FZ1073 չվերթի մասին է։ Թռիչքի ընթացքում 180 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը սկզբում փոխանցել է 7700 կոդը՝ ընդհանուր արտակարգ իրավիճակի միջազգային ազդանշանը։ Որոշ ժամանակ անց փոխանցվել է 7500 կոդը, որն օգտագործվում է օդանավի հնարավոր առևանգման կամ այլ անօրինական միջամտության դեպքում, հայտնում է Times of Israel-ը։ Ի վերջո, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։
Associated Press-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող մարդիկ պատմել են, որ օդանավի առջևի հատվածից ճիչեր են լսել։ Նրանց խոսքով՝ միջադեպի ընթացքում ինքնաթիռը կտրուկ իջել է։
Ուղևորներից մեկի հայրն ասել է, որ տղամարդկանցից մեկը, ենթադրաբար, դանակ է վերցրել և օդաչուին գետնին գցել։ Նրա խոսքով՝ օդաչուների խցիկում արյուն է եղել։
Իսրայելական և մերձավորարևելյան ԶԼՄ-ներում ինքնաթիռում տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մասնավորապես, քննարկվում է այն վարկածը, որ օդաչուների խցիկում գտնվող անձանցից մեկը կարող էր փորձել ինքնաթիռը միտումնավոր կործանման տանել, իսկ մեկ այլ անձ՝ խոչընդոտել նրան։
Առանձին հրապարակումներում և սոցիալական ցանցերում նաև տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե միջադեպի մասնակիցները ռուսական և ուկրաինական ծագում ունեցող օդաչուներ են եղել։
?✈️???? Un vol Flydubai reliant Dubaï à Tel-Aviv a déclenché le code d’urgence signalant un possible détournement alors qu’il transportait environ 180 passagers.
L’appareil a été dérouté vers l’Arabie saoudite. https://t.co/JCAcaidYT0— KRONIK Insights (@KRONIKInsights) September 30, 2026