
Բերման է ենթարկվել իրեն քաղաքագետ ու ՔՊ-ի աջակից հռչակած բլոգեր GeorgX-ը։
Նշենք, որ այս տարի արդեն 2 անգամ քրեական հետապնդում է հարուցվել բլոգերի նկատմամբ։
Ըստ շրջանառվող լուրերի, մեղադրանքը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:
Նույն արարքը կատարելու վերաբերյալ ստացվել էր երկու հաղորդում, մեկը` ապրիլի 4-ին, մյուսը` օգոստոսի 21-ին, որոնցից մեկով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մյուս քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Բլոգերի նկատմամբ կիրառվել էր երկրից բացակայելու արգելք:
B24.news-ն է գրում ու նշում՝ թե ինչու է բերման ենթարկվել պրոիշխանական բլոգերը այս անգամ, կներկայացնենք շուտով։