Flydubai-ի ինքնաթիռում պատահաբար օդաչուների լրացուցիչ անձնակազմ է եղել

Flydubai-ի ինքնաթիռում պատահաբար գտնվել է օդաչուների լրացուցիչ անձնակազմ, որը թռիչքին մասնակցել է ուսումնավարժանքների շրջանակում, գրում է RT-ն։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք ինքնաթիռում գտնվել են որպես քաղաքացիական ուղևորներ։ Հենց այդ օդաչուներն են վերահսկողության տակ վերցրել ինքնաթիռը և հավասարեցրել այն հիմնական օդաչուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

Իսրայելական 14-րդ ալիքի փոխանցմամբ՝ Իսրայելն այժմ միջադեպը դասակարգում է որպես ահաբեկչական հարձակման փորձ։ Նշվում է, որ օդաչուներից մեկը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի գետին՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ կիրառված մեթոդի նմանությամբ։

Leave a Comment