Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան արտադրության մեքենան հայտնվել է ճանապարհի վրա առաջացած մոտ մեկ մետր խորությամբ փոսում։

Տեղեկությունների համաձայն՝ «Մերսեդեսը» հայտնվել է մոտ 2,5 մետր տրամագծով փոսում։ Դրա հարևանությամբ առաջացել է ևս մեկ փոս՝ մոտ 2 մետր տրամագծով և շուրջ 70 սանտիմետր խորությամբ։

Դեպքի վայրում փոսերը շրջափակվել են, իսկ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են տարածք և իրականացրել վթարի հետևանքների մաքրման աշխատանքներ։

Վարորդի համար միջադեպը, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չի ունեցել․ մեքենան կանգ է առել արագության արգելապատնեշի վրա։

Տեղի բնակիչների խոսքով՝ տվյալ հատվածում կոմունալ վթարները պարբերաբար են տեղի ունենում, սակայն այս դեպքն իրենց տեսածներից ամենալուրջն է եղել։ Past.am-ի փոխանցմամբ՝ միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրում ճանապարհների և ստորգետնյա կոմունիկացիաների վիճակի վրա։

Past.am-ը շարունակում է հետևել նմանատիպ ուշագրավ դեպքերին։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment