Times Higher Education-ի վարկանիշում Հայաստանից երկու համալսարան է ներառվել – Նորություններ 30.09.2026

Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը։ Երկուսն էլ ներառված են 2001+ հորիզոնականներում։

Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։
Վարկանիշը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ 97,9 միավորով։

Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։

THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։

Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 142 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։

Իրանից ընդգրկվել է 89 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։

Ադրբեջանը ներկայացված է 14 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 8 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/d695e82757d47f68ee52fb69c1704161

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

 

Leave a Comment