30 Սեպտեմբերի 2026, 12:45
Ըստ լրատվամիջոցների՝ Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ իրականացվող չվերթի ժամանակ օդաչուներից մեկը կտրուկ սկսել է իջեցնել ինքնաթիռը՝ փորձելով այն ուղղել դեպի գետին։
Երկրորդ օդաչուն փորձել է կանխել դա, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակը վերահսկելու հարցում անձնակազմին օգնել են նաև ուղևորները։
«Մենք երկու ժամ շարունակ ինքնաթիռում ճիչեր էինք լսում։ Օդաչուին դանակով վիրավորել էին, և մենք շատ արյուն էինք տեսնում։ Ինքնաթիռն ամբողջությամբ կորցրել էր կառավարումը։ Մենք կարծում էինք, որ հիմա կկործանվենք, և գոռում էինք»,- պատմել է ուղևորներից մեկը։
N12-ի տեղեկություններով՝ աղետի ազդանշան տված Flydubai-ի ինքնաթիռը կառավարել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց միջև թռիչքի ընթացքում կռիվ է սկսվել։
Ականատեսների խոսքով՝ բորտուղեկցորդներն ու ուղևորները ստիպված են եղել բացել օդաչուների խցիկի դուռը, որից հետո նրանք բաժանել են օդաչուներին և օգնություն ցուցաբերել վիրավորվածին։ Ուղևորների փոխանցմամբ՝ խցիկն ու վահանակը պատված են եղել արյամբ։
Համացանցում տարածվել են նաև ինքնաթիռի սրահից տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է օդանավը կտրուկ տատանվում, իսկ ուղևորները գոռում և աղոթում են։