Պենտագոնը մինչև 2027-ը կկրճատի բարձրաստիճան պաշտոնյաների հաստիքների 20%-ը․ ԶԼՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կկրճատի ԱՄՆ գեներալների և ծովակալների համար նախատեսված հաստիքների 20 տոկոսը, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին։ 

Al Jazeera-ի տվյալներով՝ Հեգսեթը այդ մասին կհայտարարի հոկտեմբերի 1-ին Վիրջինիայում՝ Քուանտիկոյի ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ռազմաբազայում ունեցած ելույթի ժամանակ։

Հեգսեթը նախաձեռնությունն անվանել է «ավելի քիչ գեներալներ, ավելի շատ շարքային զինծառայողներ»՝ նշելով, որ բարձրագույն շտաբային պաշտոնների կրճատումը հնարավորություն կտա ավելի շատ ռեսուրսներ և լիազորություններ փոխանցել մարտական ստորաբաժանումներին։

Fox News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը գեներալների և ծովակալների համար նախատեսված հաստիքների կրճատման մասին է, այլ ոչ թե այդ կոչումներն ունեցող գործող սպաների 20%-ի համատարած հեռացման։

AP News-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին, հայտնում է, որ Հեգսեթը զինված ուժերի բոլոր տեսակներին կհանձնարարի կրկնապատկել անցած գարնանը սահմանված՝ գեներալների և ծովակալների շուրջ 800 հաստիքների 10% կրճատումը։ Այսպիսով, ընդհանուր կրճատումը կհասնի 20%-ի և պետք է ավարտվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ 

Սեպտեմբերի 1-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո Հեգսեթը պաշտոնից ազատել էր հինգ բարրաստիճան պաշտոնյաի։ Պաշտնոնանյությունները սկսել էին Իրանի հետ պատերազմի մեկնարկից հետո։

Leave a Comment