
«Պատերազմը երևի կլիներ՝ անկախ նրանից՝ ով է Հայաստանի իշխանությունը, բայց պատերազմի հետևանքներն այսքան աղետալի չէին լինի, եթե պետությունը նորմալ կազմակերպված լիներ այդ ժամանակաշրջանում՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իշխանությունը»,- «Նյուզ»-ի եթերում ասել է արցախցի պետական և հասարակական գործիչ Սերգեյ Շահվերդյանը՝ հավելելով, որ, այսպես թե այնպես, տարածքային որոշակի զիջումներ կունենայինք, քանի որ թշնամին հզոր էր, բայց թշնամուն կարող էինք ինչ-որ հանգրվանում կանգնեցնել՝ թույլ չտալով այս իրավիճակը։
Նշենք, որ լրագրողը հարցրել էր՝ եթե Փաշինյանը չլիներ ՀՀ վարչապետ, ի վիճակի՞ էինք պատերազմը գոնե ճիշտ պահին ու լավ դիրքերում կանգնեցնելու։