Տղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահները


Հասարակություն


Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց և հիմնավորվեց։


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն կատարվեց 54-ամյա տղամարդու բնակության վայրում։


Հայտնաբերվեց էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։


Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։


Leave a Comment