Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է մրցակքցին՝ դուրս գալով Պեկինում անցկացվող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան, հայտնել է Сhempionat.com-ը։
Աշխարհի դասակարգման 26-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովն առաջին շրջանում երկու սեթում՝ 6։3, 6։3 հաշվով, հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին, որն աշխարհի 5-րդ ռակետն է։
Հանդիպումը տևել է 1 ժամ 13 րոպե։ Խաչանովը կատարել է 4 էյս, թույլ տվել 2 կրկնակի սխալ և իրացրել 4 բրեյք-փոյնթից 3-ը։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կորոշվի սլովակ Ալեքս Մոլչանի և ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշի հանդիպման արդյունքում։
Կարդացեք նաև՝
