
Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն Կալինինգրադի մարզը մեկուսացնել երկրի մնացած տարածքից։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Իռլանդիայում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Հրապարակման մեջ նաև նշվում է Կալինինգրադի օդային և ծովային շրջափակման նախապատրաստման վերաբերյալ ստացվող տեղեկությունների մասին։ «Նման սցենարի դեպքում զինված բախման վտանգը բարձր է, և հավանականություն կա, որ Ռուսաստանը հակամարտության վաղ փուլում կանխարգելիչ հարվածներ կհասցնի դաշինքի անդամ երկրների որոշումների կայացման կենտրոններին»,- հայտարարել են դեսպանատանը։
Դիվանագիտական կառույցի ներկայացուցիչները նշել են, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ն և ԵՄ երկրները մեծացրել են ռազմական ակտիվությունը Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով։