Դուբայ-Թել Ավիվ չվերթում ակտիվացվել է առևանգման հնարավորության հետ կապված կոդ

Դուբայ-Թել Ավիվ չվերթում ակտիվացվել է առևանգման հնարավորության հետ կապված կոդ

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության ինքնաթիռում չորեքշաբթի առավոտյան անվտանգության հնարավոր միջադեպ է գրանցվել։ Ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և փոխել ուղղությունը՝ շրջվելով Սաուդյան Արաբիայի օդային տարածքում։

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաթիռը ակտիվացրել է առևանգման հնարավորության հետ կապված կոդ, ինչից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել՝ հնարավոր արտակարգ իրավիճակին արձագանքելու համար։

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Սաուդյան Արաբիայում։ Անվտանգության աղբյուրները նշել են, որ միայն վայրէջքից հետո հնարավոր կլինի պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել օդանավում։ Դրանից հետո նախատեսվում է ստուգել բեռնախցիկը և հարցաքննել անձնակազմի անդամներին։

Օդանավում կա 180 ուղևոր, որոնցից մոտ 100-ը Իսրայելի քաղաքացիներ են։ Իսրայելական Channel 12-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է։

Միաժամանակ, հաղորդվում է, որ միջադեպի պատճառը կարող էր լինել նաև տեխնիկական խնդիր, ուստի այս պահին անվտանգության միջադեպի վարկածը վերջնականապես հաստատված չէ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment