
Ֆրանսիայի ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացվող ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում 440 մարդու է ձերբակալել։ Այս մասին BFMTV-ի եթերում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։
Նրա խոսքով՝ ձերբակալությունները հիմնականում իրականացվել են գույքը վնասելու և իրավապահների վրա հարձակումների պատճառով։ Ձերբակալվածների մեծ մասն անչափահաս է։ Ներքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է 48 իրավապահ։
Նշենք, որ ավագ դպրոցի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է ուսումնական հաստատությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դժգոհելով ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգում առկա այլ խնդիրներից։