Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդ


Միջազգային


Ֆրանսիայի ոստիկանությունը ամբողջ երկրում դպրոցների մոտ անցկացվող ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել է 440 մարդու։

Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Երկրի ամբողջ տարածքում իրականացվել է 440 ձերբակալություն», — հայտարարել է գերատեսչության ղեկավարը։

Նունյեսի խոսքով՝ ձերբակալվածների մոտ երկու երրորդը կալանավորվել է։ Ձերբակալությունների մեծ մասը կապված է գույքին վնաս պատճառելու և իրավապահների վրա հարձակումների հետ։ Ձերբակալվածների մեծ մասը անչափահասներ են։

Ներքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ անկարգությունների հետևանքով տուժել է 48 իրավապահ։ 


Leave a Comment