Փաշինյանը մարզպետներից պատասխան կպահանջի ՏԻՄ ընտրությունների համար․ ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է մարզպետներին և «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) տարածքային ներկայացուցիչներին, որ հոկտեմբերին և նոյեմբերին սպասվելիք ՏԻՄ ընտրություններում իրենց առաջադրած թեկնածուների պարտության դեպքում անձամբ են պատասխանատվություն կրելու, գրել է «Իրավունք» թերթը։

Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ ՔՊ-ում արդեն որոշել են, թե ով կգլխավորի կուսակցական ցուցակն Աբովյանի համայնքապետի ընտրություններում։

Թերթի տվյալներով՝ դա Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանն է։ Նախորդ օրը նա ելույթ է ունեցել ՔՊ վարչության նիստում, որտեղ քննարկվել է նրա թեկնածության առաջադրման հարցը։

Leave a Comment