Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 30-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +23-25 աստիճան, երեկոյան՝ +17-19 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +15-19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +21-23 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +15-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-19 աստիճանի, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-24 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +23-26 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +23-26 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16, նախալեռնային շրջաններում՝ +16-21 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-27 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 19 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment