
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հաստատել է իր գտնվելը Վաշինգթոնում:
Ինսթագրամյան իր էջում նա հրապարակել է փողոցով քայլելիս իր լուսանկարը՝ մակագրելով «Վաշինգթոն»: Պաշտոնյան գրառումն ուղեկցել է «Կինո» խմբի «Дальше действовать будем мы» («Հետագա քայլերը կձեռնարկենք մենք») երգով:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Դմիտրիևը Վաշինգթոնում մի քանի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: