«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան

«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»
Հերթական աարսափելի ավտովթարն է քիչ առաջ տեղի ունեցել Զվարթնոց թաղամասում՝ «Զովք» սուպերմարկետի հարակից հատվածում:
«Իշխանություն» լրատվականին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ճանապարհի տվյալ հատվածում գտնվող վտանգավոր շրջադարձը պարբերաբար ծանր վթարների պատճառ է դառնում։ Նրանց խոսքով՝ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն մինչ օրս շրջադարձը չի փակվել կամ երթևեկության անվտանգությունն ապահովող լուծում չի տրվել։
«Ամեն ամիս այս հատվածում մարդ է մահանում, բայց ոստիկանությունը համառորեն չի փակում այդ վտանգավոր շրջադարձը»,- նշել է ահազանգած քաղաքացին։
Դեպքի վայրից ստացված կադրերում երևում են վթարված ավտոմեքենաներ, ճանապարհին առկա բեկորներ։
Քաղաքացիները պահանջում են, որ իրավասու մարմինները հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ վերանայելով երթևեկության կազմակերպումը և լուծում տալով վտանգավոր շրջադարձի խնդրին։
Վթարի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկություն այս պահին չկա, ՆԳՆ-ից ասացին՝ մանրամասներ կհայտնեն»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան

Leave a Comment