ՌԴ-ում «Տու-95»-ի կործանման հետևանքով 6 անձ է զոհվել – armeniatoday.am

ՌԴ-ում Ամուրի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ «Տու-95»-ի կործանման հետևանքով 6 անձ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ինքնաթիռը կործանվել է չբնակեցված վայրում։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի վեց անդամ զոհվել է, իսկ մեկը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բուժհաստատություն»,- հայտնել են նախարարությունից։

Նշվում է, որ ինքնաթիռը թռիչքն իրականացնում էր առանց սպառազինության։

«Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով կործանման վայր է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- հայտնել են գերատեսչությունից։

Leave a Comment