Այո՛, պատերազմ միայն խելագարներն ու խելահեղները կուզեն, մենք գիտենք՝ ինչ է պատերազմը՝ իր ամբողջ արհավիրքով, բայց, մյուս կողմից, նաև նույն խելագարներն ու խելահեղները կուզեն ստորացած, նվաստացած, անգո, անպատիվ, գետնաքարշ խաղաղություն ունենալ, խաղաղություն ունենալ կեղծ «բարեկեցիկ կյանքի» դիմաց։
Եթե դու բարեկեցիկ հոգևոր ապրում ու արժանապատվություն չունես, ապա ի՞նչ «բա րեկեցիկ կյանք» կարող ես ունենալ։ Այդպես կարող ես ունենալ «բանջարեղենի» կյանք՝ անինքնություն, անինքնասեր, կարող ես ինքնություն չսիրող «զանգված» լինել, որը ոչ մի տեսակի թրթիռ չունի, պատկանելություն չունի։