Սպորտային ակումբներից մեկի լողավազանում օգոստոսին 26-ամյա աղջկա ջրահեղձման վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, դեպքի առթիվ։
Ըստ Shamshyan.com-ի՝ օգոստոսի սկզբին սպորտային ակումբներից մեկի լողավազանում ջրահեղձ եղած 26-ամյա աղջիկն անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նա շուրջ մեկուկես ամիս անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքում է եղել և սեպտեմբերի 23-ին մահացել է։
