ՔՊ-ական պատգամավորի եղբայրը, որը նաև ավագանու անդամ է, 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ Վազգեն Սաղաթելյան



Նութը՝ ՀԵՏՔ-ի հրապարակման հիմքով

Ձախ նկարում նախկին ԲՀԿ-ական, ներկա՝ Քպ-ական, նախկինում՝ Սյունիքի մարզպետ, ներկայում՝ ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է

Աջ նկարում՝ նրա եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը:

Վերջինս՝ 2025 թվականին գնել է 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի մեքենա 300,000 դրամով և տվել այն վարձով «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին տարեկան՝ 1,990,000 դրամով:

Մրցույթում, բնական է, մասնակցել է միայն Տիգրանը և հաղթել է, քանի որ պահանջվող մեքենայի տեխնիկական բնութագրում նշված են եղել հենց իր մեքենայի տեխնիկական տվյալները։

Փաստացի, պետությունը վճարում է տարեկան 2մլն դրամ վարձատրություն մի բանի համար, ինչի վաճառքի շուկայական արժեքը 6,6 անգամ ավելի պակաս է:

Եվս մեկ ուշագրավ փաստ

Նույն մեքենան տվյալ ՊՈԱԿը վարձակալել է սկսած 2022 թվականից այլ սեփականատերերից, սկզբից՝ 695,000 դրամով, հետո՝ գնալով ավելի թանկ: Այս պահի դրությամբ 300,000 դրամանոց Օպելի վարձակալությունը պետությանը արժեցել է մոտ 6մլն դրամ: Մոտակա 5 տարում, դրա ծախսը պետության վրա հավանաբար կգերազանցի 15 մլն դրամը:

Նման OPEL, հավանաբար չի եղել մեքենաշինության պատմության մեջ: Իր առաքելությունը ավարտելուն պես այն կարելի է ուղարկել Գերմանիա որպես թանգարանային նմուշ, կամ կանգնեցնել Հաղթանակի զբոսայգում իբրև կոռուպցիայի հանդեպ տարած հաղթանակի սիմվոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment