Sodi world series-ի և Play City-ի համագործակցությունը վտանգված է

29 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին Play City-ում կանցկացվի մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը կներկայացնի Sodi world series միջազգային մրցումների և վարկանիշավորման համակարգի և Play City-ի համագործակցության խնդիրները։ Բացի այդ, դպրոցի գործունեության խաթարման պատճառով մարզիկները չեն կարողանում պատրաստվել հոկտեմբերին սպասվող կարտինգի մրցմանը։

Ասուլիսի մասնակիցներն են՝

Ռոդիոն Կռիլով — դպրոցի ղեկավար, սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիաի անդամ, մրցավար, մարզիչ, մրցաշավորդ

Էդգար Կույումչյան — Play City համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային միջոցառումների ադմինիստրատիվ կազմակերպիչ

Գուրգեն Դալիբալտյան — սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար, արտասահմանյան մրցույթներին Հայաստանի ազգային թիմի մենեջեր

Ասուլիսին կմասնակցեն նաև կարտինգի դպրոցի աշխատակիցներ, Հայաստանը ներկայացնող հայ և ռուս մրցաշավորդներ։

Կոնտակտային անձ՝

Կարտինգի դպրոցի ղեկավար Ռոդիոն Կռիլով

Հեռ․ 091989311

Leave a Comment