Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է հրեական պետության վրա հարձակման նշանների մասին՝ հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Մենք ունենք նշաններ, որ մեր թշնամիները կփորձեն հարձակվել մեզ վրա ընտրություններից առաջ», – ասել է վարչապետը Թել Նոֆ ավիաբազայում։

Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում զգուշացրել է Իսրայելի հակառակորդներին չանել նման քայլ։

«Մեզ հետ գործ մի՛ ունեցեք ոչ հիմա, ոչ երբևէ։ Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ ամենուր և ցանկացած ժամանակ», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Leave a Comment