
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նշաններ կան, որոնք վկայում են հոկտեմբերի վերջին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ հրեական պետության վրա նախապատրաստվող հարձակման մասին։ Նրա գրասենյակի տարածած տեսաուղերձում Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին նման քայլի չդիմել։
«Մեզ հետ գործ մի ունեցեք՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ։ Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նա իր հայտարարության մեջ սակայն չի հստակեցրել, թե որ հակառակորդներին նկատի ունի։
אל תתעסקו איתנו https://t.co/Wbt6xMF9s8
— Benjamin Netanyahu – בנימין נתניהו (@netanyahu) September 29, 2026