Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկըՀայաստանի։ Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ այսօր ժամը 14։10-ի սահմաններում, Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել, կա 3 զոհ։
«Աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու: Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է»,- հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հավելենք, որ այժմ դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում, դա է պատճառը, որ մարմինները դեռ դուրս չեն բերել շինհրապարակից։